Մայիսի 9-ին ամբողջ Լիտվայում կամրապնդվեն ոստիկանական ջոկատները
ԱշխարհՄայիսի 9-ին ամբողջ Լիտվայում կամրապնդվեն ոստիկանական ջոկատները. նրանք հետևելու են «արգելված խորհրդանիշներով» մարդկանց։
Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանության գլխավոր հանձնակատարի տեղակալ Արունաս Պաուլաուսկասը։
Նրա խոսքով, ուժայինները ստիպված կլինեն նկարահանել նման անձանց, որպեսզի հետագայում բացահայտեն նրանց ու տուգանեն։
Ապրիլին Լիտվայի Սեյմը արգելել է Սուրբ Գեորգիի ժապավենի կրումը, ինչպես նաև Z և V տառերի ցուցադրումը։