Արևմուտքը Սերբիայից կպահանջի շտապ ճանաչել Կոսովոն. Վուչիչ
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում ասել է, որ Արևմուտքը Սերբիայից կպահանջի շտապ ճանաչել Կոսովոյի անկախությունը, որպեսզի ապացուցի, որ իր դեպքը նախադեպ չէ:
«Նրանք (Արևմուտք - RT) գիտեն, որ իրավական նախադեպի մասին խոսելը միամտություն չէ։ Ասում են՝ ուզում էին կանխել ցեղասպանությունը, Պուտինն էլ է ասում, որ ուզում էր կանխել ցեղասպանությունը, փաստարկը թույլ չէ: Բայց ամբողջ Արևմուտքն այժմ կպահանջի Սերբիայից անհապաղ ճանաչել Կոսովոն, որպեսզի ապացուցի Պուտինին, որ դա նույնը չէ և նախադեպ չէ», - մեջբերում է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ Սերբիան շուտով անհավանական ճնշման տակ կհայտնվի, որպեսզի Արեւմուտքը կարողանա ապացույցներ ստանալ, որ «Կոսովոն այլ դեպք է»։
«Բոլոր եվրոպացի առաջնորդներն ինձ ասացին, որ Պուտինն իրենց հետ զրույցներում մատնանշել է Կոսովոյի դեպքը»,- ասել է Սերբիայի ղեկավարը։