G7֊ի երկրների ղեկավարները մայիսի 8-ին քննարկում կունենան Ուկրաինայի վերաբերյալ
ԱշխարհG7-ի երկրների ղեկավարները մայիսի 8-ին կայանալիք տեսակոնֆերանսի ընթացքում քննարկում կունենան Ուկրաինայի վերաբերյալ։ Նրանք կքննարկեն Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները, հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակությունը հայտնում է, որ տեսազանգի ընթացքում G7-ի անդամները կարող են վերջնական տեսքի բերել պատժամիջոցները։
Սպասվում է, որ տեսակոնֆերանսին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը բաց է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար։