Բլինքենը մեղադրել է Ռուսաստանին պատմությունը խեղաթյուրելու մեջ
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Մոսկվան խեղաթյուրում է պատմությունը՝ փորձելով արդարացնել Ուկրաինայի պատերազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է պետքարտուղարը, Եվրոպայում հակամարտության ժամանակ համաշխարհային հանրությունը պետք է մեծացնի իր վճռականությունը՝ «դիմակայելու նրանց, ովքեր փորձում են շահարկել պատմական հիշողությունը՝ սեփական նկրտումներն առաջ տանելու համար»:
«Նրանք, ովքեր ուսումնասիրում են անցյալը, գիտեն, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի խիզախ ժողովուրդը մարմնավորում են Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթածների ոգին։ Նրանք խիզախորեն պաշտպանում են իրենց երկիրը, ժողովրդավարությունը և Ուկրաինայի արդար ապագան միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայում», - ասել է Բլինքենը:
Իր հայտարարության մեջ նա նաև կոչ է արել ասել ճշմարտությունը անցյալի մասին և աջակցել բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են իրենց ազատությունը։