Դաշնային խորհուրդը մեկնաբանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետևանքները
ԱշխարհԴաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը RT-ին ասել է, որ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ մտնելու որոշումը նրան կզրկի Ռուսաստանի Դաշնության համար բարեկամ պետության կարգավիճակից։
«Մենք նրան վերաբերվում էինք ընկերոջ պես՝ առանց ագրեսիվ բնույթի պլանների։ Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կկորցնի այս կարգավիճակը։ Ինձ թվում է, որ դա ձեռնտու չէ Ֆինլանդիայի ժողովրդին և մեր հարաբերություններին»,- ասել է Ջաբարովը։
Նա նաև պաշտպանել է Կանադայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովի խոսքերը Շվեդիայի վերաբերյալ, որը նույնպես հայտարարել է դաշինքին միանալու մտադրության մասին.
«Ես բացարձակապես համաձայն եմ մեր դեսպանի կարծիքի հետ։ Շվեդիան, թեև չեզոք երկիր էր, միշտ հետևել է ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների քաղաքականությանը»։