Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՄոսկվան անտարբեր չի մնա, եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Հասկանալի է, որ անվտանգության տեսակետից մենք անտարբեր չենք մնա, մեր զինվորականները կդիտարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն պաշտպանական օրինական շահերն ապահովելու համար»,- ասել է Գրուշկոն։
«Սա չի ամրապնդի ո՛չ բուն Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։