Մակրոնը Զելենսկու հետ կքննարկի Եվրոպայում նոր քաղաքական համայնքի ստեղծման հարցը
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ միասին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել եվրոպական քաղաքական նոր համայնք ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել մի կազմակերպություն, որը կարող է ընդունել Ուկրաինային իր շարքերը։
«Մեր պատմական պարտքն է ստեղծել այն, ինչը ես եվրոպական քաղաքական համայնք կանվանեի,- ասել է նա:- Այդ նոր եվրոպական կազմակերպությունը հնարավորություն կտա եվրոպական ժողովրդավարական ժողովուրդներին… նոր տարածք գտնել քաղաքական համագործակցության, անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, ենթակառուցվածքների, մարդկանց տեղաշարժի ոլորտներում»,- ասել է Մակրոնը:
Բացի այդ, նախագահը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, որը որոշել է լքել Եվրամիությունը (ԵՄ), նույնպես կկարողանա իր տեղը գտնել նման համայնքում։