Պետք է հարգել նացիստական Գերմանիային հաղթած Խորհրդային Միության քաղաքացիների հիշատակը․ Ջոնսոն
ԱշխարհԿարևոր եմ համարում հարգել Խորհրդային Միության այն քաղաքացիների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն իրենց երկրի՝ նացիստական Գերմանիայի և նրա գործընկերների դեմ պատերազմի ժամանակ։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսները ճիշտ են վարվում նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց հերոսական դերը նշելիս»,-ասել է բրիտանական կառավարության ղեկավարը՝«Evening Standard» պարբերականին տված հարցազրույցում։