ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ղեկավարը բացահայտել է դաշինքի ծրագրերը Սև ծովում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, բրիտանացի փոխծովակալ Քիթ Բլաունթը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում երկար ժամանակ բացակայել Սև ծովից։ Նա համապատասխան հայտարարություն է արել Վառնայում Բուլղարիայի ռազմածովային ուժերի ղեկավար Կիրիլ Միխայլովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Բլաունթի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ամեն օր վերանայում է սեփական պլանները՝ կախված իրավիճակից։ Նա նաև նշել է, որ դաշինքն ունի նավեր, սուզանավեր և ինքնաթիռներ, որոնց «գործողության ծրագիրը ամեն օր հարմարեցվում է»։
«Ես ուզում եմ… կրկին ընդգծել, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ երկար ժամանակ մնալ Սև ծովից դուրս», - ասել է Բլաունթը:
Ապրիլի վերջին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Սև ծովում տարածաշրջանից դուրս գտնվող երկրների ռազմանավեր չկան։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի նավերի տեղաշարժը ջրերում կարող է մեծացնել լարվածությունը սեւծովյան տարածաշրջանում։
Աքարը նաև ընդգծել էր, որ Անկարան թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ