Լրագրողին Բելառուսում մինչև վեց տարի ազատազրկում է սպառնում. պատճառը հայտնի է
ԱշխարհԲարանովիչի լրագրող Յուրի Գոնցարևիչին մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական գործունեությանը նպաստելու համար, հաղորդում է Բելառուսի լրագրողների ասոցիացիան։ Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։
Գոնցարևիչին բերման են ենթարկել մեկ շաբաթ առաջ։ Նա կասկածվում է ռուսական զինտեխնիկա լուսանկարելու և անկախ լրատվամիջոցներին նկարներ ուղարկելու մեջ։ Քանի որ իշխանությունները նախկինում մի քանի խոշոր լրատվամիջոցներ էին ճանաչում որպես «ծայրահեղական կազմավորումներ», այժմ լրագրողին մեղադրում են նման «ձևավորմանը» նպաստելու մեջ։
Բելառուսը հերքում է, որ իր զինվորականները մասնակցում են Ուկրաինայի պատերազմին։ Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար հաղորդում են Բելառուսի տարածքից գնդակոծությունների մասին։