Անհայտ անձինք ներկ են լցրել Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայում անհայտ անձինք հարձակվել են Լեհաստանի դեսպանատան վրա: Համապատասխան տեսանյութը Telegram-ի ալիքում հրապարակել է РБК-ն։
Կադրերում երևում է, որ երկու տղամարդ կարմիր ներկ են լցնում դեսպանատան մուտքի մոտ գտնվող ցուցանակի և անցակետի վրա։ Այս ամենը հեռախոսով նկարահանում է երրորդ տղամարդը։
Մայիսի 9-ին Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանատանը հիշատակի միջոցառումների ժամանակ անհայտ անձինք կարմիր օշարակ էին լցրել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա և թույլ չէին տվել նրան ծաղկեպսակ դնել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, որ իր վրա հարձակման նախապատրաստությունը կարող էր իրականացվել լեհական հատուկ ծառայությունների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու