«Ռուսաստանը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար». Ուրսուլա Ֆոն
ԱշխարհԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ռուսաստանը անվանել է ուղղակի սպառնալիք համաշխարհային կարգի համար։
Մոսկվան կոչ է անում նոր և «շատ կամայական» միջազգային հարաբերություններ հաստատել, ասաց նա, և ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
«Մենք ցանկանում ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մի տարածաշրջանում, որն այդքան կարևոր է մեր բարգավաճման համար», - մեջբերում է նրա խոսքերը Interfax-ը: