Ռիգայի ազատագրողների հուշարձանն այժմ կարող է քանդվել
ԱշխարհԼատվիայի Սեյման հրատապ վերջնական ընթերցմամբ քվեարկեց օրինագծի օգտին, որը նախատեսում է լատվիա-ռուսական համաձայնագրի 13-րդ հոդվածի դադարեցում, որն ապահովում է հուշահամալիրի կառույցների անվտանգությունը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մայիսի 9-ին քաղաքի բնակիչները ծաղիկներ են բերել հուշարձանին։ Դրանք տրակտորով հավաքվել ու դեն են նետվել, սակայն դրանից հետո հուշարձանի մոտ թարմ ծաղկեփնջեր են հայտնվել։ Այնուհետև ամբողջությամբ արգելափակվել է մուտքը դեպի հուշահամալիր։