Ֆինլանդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ վտանգավոր է Ռուսաստանի համար․ Կրեմլ
ԱշխարհՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, Ֆինլանդիայի մուտքը դաշինք սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, ՆԱՏՕ-ի հաջորդ ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում»,֊ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կվերլուծի Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելու հետ կապված իրավիճակը։
«Իհարկե այս ամենը հատուկ վերլուծության և անհրաժեշտ միջոցների մշակման խնդիր է՝ իրավիճակը հավասարակշռելու և մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։