Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Սերիկ Իզթլեուովի գլխավորած պատվիրակության հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների զինվորականների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով համատեղ վարժանքների անցկացման կարեւորությունը։
Հասանովն ու Իզթլեուովը քննարկել են նաեւ ռազմական գործի, ռազմական կրթության եւ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության ներկայիս վիճակը, զարգացման հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)