Նադալը լքել է Հռոմի «Մաստերս» մրցաշարը
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է մնացել Հռոմի «Մաստերս» մրցաշարից:
Հռոմի ATP «Մաստերս» մրցաշարի երրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովն էր: 2 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում իսպանացին երեք սեթից հետո զիջել է 6:1, 5:7, 2:6 հաշվով: Նադալը կորտից հեռացել է կաղալով:
Հռոմի «Մաստերս» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 5,5 միլիոն եվրո: Մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն անցկացվում է գրունտային ծածկույթի վրա:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ