Կայացել է առաջին դատավարությունը ռուս զինծառայողի դեմ
ԱշխարհՈւրբաթ օրը՝ մայիսի 13-ին, Կիևում նշանակված էր ռուս Վադիմ Շիշիմարինի գործով առաջին դատական նիստը, հայտնում է AP-ն։
21-ամյա ռուս զինվորականը մեղադրվում է Սումիի շրջանում անզեն տարեց քաղաքացու սպանության մեջ, ով ճանապարհի եզրին հեծանիվ էր քշում։ Սա իր տեսակի մեջ առաջին դատավարությունն է։
Շիշիմարինին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Պատերազմի օրենքների և սովորույթների խախտում» հոդվածով, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
AP-ն մեջբերում է Շիշիմարինի փաստաբան Վիկտոր Օվսյաննիկովի խոսքերը. մեղադրող կողմի դիրքորոշումը նրան համոզիչ է թվում, սակայն որոշումը կմնա Կիևի դատարանին։