Օդեսայի պալատը հրետակոծության հետևանքով ավերվել է
Աշխարհ
Օդեսայի Վորոնցովի պալատը, որը կառուցվել է 1826 թվականին, տուժել է ռուս զինվորականների կողմից քաղաքի գնդակոծության հետևանքով, հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը։
«Ոչ մի օր չի անցնում, որ ռուսները չքանդեն մեր մշակութային ժառանգությունը, երեկ Օդեսայում թշնամու գնդակոծության հետևանքով վնասվել է 19-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձանը՝ Վորոնցովի պալատը»,- գրել է նա։
Նախարարի խոսքով՝ պայթյունից վնասվել են շենքի պատուհաններն ու սվաղային տարրերը։
Մշակույթի նախարարության տվյալներով. ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում ոչնչացվել կամ վնասվել են Ուկրաինայի ավելի քան 300 մշակութային ժառանգության օբյեկտներ։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու