Վրաստանում հացահատիկի պաշարները գրեթե ամբողջությամբ սպառվել են
ՎրաստանՎրաստանում ցորենի պաշարը գրեթե ամբողջութամբ սպառվել է, ալրաղացներն առաջիկա օրերին կդադարեցնեն աշխատանքը, քանի որ երկիրն սկսել է ակտիվորեն ալյուր ներկրել, հայտարարել է Վրաստանի «Հացահատիկ և ալյուր արտադրողների միության» նախագահ Լեվան Սիլագավան։
«Մի քանի ամիս է, ինչ ակտիվորեն այլուր է ներկրվում երկիր, որը փոխարինում է ցորենին։ Հասել ենք այն վիճակին, որ մինչ այս մեր ունեցած հացահատիկի պաշարը փաստացի սպառվել է, ալրաղացները մի քանի օրից կկանգնեն»,- ասել է Սիլագավան՝ վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը։
Լեվան Սիլագավան հավելել է, որ վրացական օրենսդրությամբ ալյուրի ներմուծման հարկը զրոյական է, իսկ ցորենինը՝ «լողացող»․ այժմ մեկ տոննայի դիմաց 120 դոլար է կազմում։ Սիլագավան նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ը բոլոր երկրներին հորդորում է հացահատիկի առնվազն երկու ամսվա պաշար ունենալ։