Ղարիբաշվիլին բացառել է Վրաստանում «երկրորդ ճակատի» բացումը
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստացել է, որ երկրի իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը կանխելու համար։
«Մեր ժողովուրդն արդեն կռվել է Ռուսաստանի դեմ։ 2008-ի օգոստոսյան պատերազմի հետևանքները կործանարար էին մեզ համար։ Մենք երաշխավորում ենք բնակչությանը, որ մեր երկրում պատերազմ չի լինի»,- ասել է Ղարիբաշվիլին։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Վարչապետը նաև բացառել է Վրաստանում «երկրորդ ճակատի» բացումը Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված և հանդես է եկել խաղաղության, կայունության ու զարգացման օգտին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որ պատերազմի կոչեր հնչեն «մեր ներքին թշնամիներից»։ Նա պնդում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է հանրապետություն՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու մտադրությամբ։