ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է Էրդողանի աղմկահարույց հայտարարությանը
Աշխարհ«ԱՄՆ իշխանություններն աշխատում են հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը, որի նախագահը ավելի վաղ ասել էր, որ Անկարան դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը՝ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությանը» և կաջակցի դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին, եթե այդպիսիք ուղարկվեն այդ երկրների իշխանությունների կողմից։