Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք չեն ձգտում փոխել Ռուսաստանի իշխանություններին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի կառավարությունը չի ձգտում պատժամիջոցների միջոցով փոխել Ռուսաստանի իշխանություններին: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը:
«Մենք չենք ձգտում փոխել Մոսկվայի ռեժիմը: Սակայն եկեք անկեղծ լինենք. Թուլացած Ռուսաստանը Պուտինի՝ չհիմնավորված ներխուժում իրականացնելու որոշման հետևանքն է: Մենք ցանկանում ենք վերջնականապես վերջ տալ Ռուսաստանի հետ հակամարտությանը»,- Daily Express-ին ասել է Տրասը:
Նա նաև ընդգծել է, որ Լոնդոնն իր դաշնակիցների հետ ռազմական գործողությունների ավարտից հետո կսկսեն Ուկրաինայի վերականգնմանն ուղղված աշխատանքները: