ԵԽ-ում սպառնացել են Թուրքիային
Աշխարհ
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը նախազգուշացրել է, որ Թուրքիային կարող է մեկուսացում սպասել, եթե նա արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Յուրաքանչյուր ոք, ով կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի համախմբվածությունը, մեկուսացված կլինի համայնքի ներսում: Եթե երկու երկրներն էլ իրենք են ցանկանում [միանալ ՆԱՏՕ-ին], ապա Ֆինլանդիան և Շվեդիան դրա մի մասն են, խոսք չկա։ Այն դանդաղեցնելու կամ արգելափակելու պատճառ չկա»,- ասել է Մանֆրեդ Վեբերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտարարել էր, որ դեռևս դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, որոնք, ըստ նրա, «հյուրատուն» են դարձել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորների անդամների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ