Բելառուսի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն կընդլայնվի
ԱշխարհՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի, մի քանի տարի անց այն կընդգրկի տասնյակ երկրներ, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Կարծում եմ, որ կազմակերպությունը կընդլայնվի, մենք շուտով կտեսնենք, թե ինչպես կփոխվի աշխարհակարգը, բայց ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր մարտունակությունը, իր խաղաղասիրությունը, և կարծում եմ, որ մի քանի տարի հետո այն այլևս վեց երկիր չի լինի: Դրանք կլինեն տասնյակ պետություններ, որոնք գնահատում են խաղաղությունն ու կայունությունը, այլ ոչ թե այլ պետությունների ագրեսիվությունն ու այլ քաղաքական համակարգի փոփոխությունը»,- ասել է Խրենինը:
Նրա խոսքով՝ «սպառնալիքներն ու մարտահրավերները անընդհատ փոխվում են»։
«Իհարկե, չեմ կարծում, որ գունավոր հեղափոխություններն ինչ-որ տեղ կվերանան, ահաբեկչությունն ու նարկոթարֆիը, մարդկանց թրաֆիքինգն ու կենսաբանական սպառնալիքները կվերանան։ Այս մարտահրավերների ֆոնին կզարգանա կազմակերպությունը՝ սահմանելով համապատասխան կազմավորումներ և միջոցներ, որոնք պետք է հակազդեն նոր մարտահրավերներին և սպառնալիքներին»,- ասել է Բելառուսի ՊՆ ղեկավարը։