Ստոկհոլմում վստահ են, որ կկարողանան հաղթահարել ՆԱՏՕ-ի հարցում Անկարայի հետ տարաձայնությունները
ԱշխարհՇվեդիայի արտգործնախարար Անն Լինդը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է լուծել ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։
«Մենք կշարունակենք երկխոսությունը Թուրքիայի հետ, կփորձենք լուծել առկա բոլոր թյուրիմացությունները։ Վստահ եմ, որ մենք կլուծենք երկկողմանի այս խնդիրը»,- ասել է դիվանագետը։
Մայիսի 15-ին Շվեդիան պաշտոնապես որոշեց դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն նույնպես ասել է, որ իր երկիրը շուտով կդիմի դաշինքին միանալու համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դրական նորություն չի համարում, քանի որ «սկանդինավյան երկրները ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն են»։ Ահաբեկչական կազմակերպություններ ասելով՝ Էրդողանը նկատի ուներ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է արագ փոխզիջում գտնել Թուրքիայի հետ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում, ինչպես նաև արագացնել այդ պետությունների ընդունման փաստաթղթերի վավերացումը։