«Ուկրաինայի վերականգնումը կլինի Դավոսի ֆորումի թեմաներից մեկը». Զելենսկի
ԱշխարհՎլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում ասել է, որ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնումը կլինի այս տարի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի թեմաներից մեկը։
«Մայիսի 23-ին տեղի կունենա Դավոսի ֆորումը: Այս տարվա համաժողովը հատկապես կարևոր կլինի մեր երկրի համար, կքննարկվի հետպատերազմյան վերականգնման հարցը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
«Մենք ամեն ինչ անում ենք աշխարհի աջակցությունը առավելագույնս հավաքելու համար: Եվ Դավոսի ֆորումի աշխատանքներին մասնակցելը դրա լավագույն հնարավորություններից մեկն է»,- ասել է Զելենսկին։
Բլումբերգը նախօրեին գրել էր, որ Զելենսկին դիմելու է ֆորումի մասնակիցներին։
Բուն ֆորումում կկազմակերպվի նաև դրամահավաք Ուկրաինայի համար։