Անցած գիշեր երկնքում «արյունոտ» գերերլուսին է հայտնվել (լուսանկարներ)
ԱշխարհԱնցած գիշեր աստղագետները և մնացած բոլորը կարողացան վայելել արտասովոր տեսարան՝ երկնքում արյունոտ սուպերլուսին հայտնվեց:
Երկուշաբթի օրը ժամը 03:30-ից կարճ ժամանակ անց մեր մոլորակը մի քանի րոպեով գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև:
Այդ ժամանակ Լուսինն ամբողջությամբ ընկավ Երկրի ստվերի մեջ և դրանից ստացավ մուգ կարմիր երանգ։
Այս գույնը ստացվում է Երկրի մթնոլորտի միջով արևի լույսի արձակմամբ Լուսնի ստվերային մակերեսի վրա:
Լուսնի խավարումը համընկավ մեկ այլ իրադարձության՝ սուպերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկրին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ է թվում: