Ճապոնիան Ուկրաինային հարյուր միլիոն դոլարի վարկ կտրամադրի
Աշխարհ
Երկուշաբթի օրը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ստորագրվել է Ուկրաինային 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր, հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը, գրում է Ռիա Նովոստին։
«Այսօր Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Ջայկան Տանական ստորագրել են վարկային համաձայնագիր՝ Ուկրաինային արտոնյալ պայմաններով 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ սա Ուկրաինայի և Ճապոնիայի միջև համաձայնեցված ֆինանսական օգնության առաջին մասն է։ Այն ուղղվելու է պետական բյուջե և նախատեսված է հիմնականում բնակչության առավել խոցելի շերտերին աջակցելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ