ՆԱՏՕ-ն ոչինչ չի արել Ուկրաինային օգնելու համար. Կուլեբա
ԱշխարհՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն ոչինչ չի արել Ուկրաինային օգնելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 16-ին, Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք երախտապարտ ենք դաշնակիցներին, ովքեր ներկայացնում են դաշինքի մի մասը, մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես են նրանք օգնել մեզ: Բայց ՆԱՏՕ-ն որպես դաշինք ոչինչ չի արել»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Ուկրաինային օգնել է Եվրամիությունը, որը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, տնտեսական ու ռազմական աջակցություն ցուցաբերեց երկրին։
«Իսկ ՆԱՏՕ-ն կարողացավ միայն տարբեր մակարդակների մտահոգություն հայտնել հայտարարություններով», - եզրափակել է Կուլեբան: