Ֆրանսիան նոր վարչապետ ունի
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման գործող նախարար Էլիզաբեթ Բորնին։ Այդ մասին հայտնում է BFM TV-ն:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Կաստեքսը նախագահական ընտրություններից անմիջապես հետո ներկայացրել էր իր հրաժարականը, երկրի ղեկավարն այն ընդունել էր։
Բորնը Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է, առաջինը Էդիթ Քրեսոնն է զբաղեցրել այդ պաշտոնը՝ 1991-1992 թթ.: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Մակրոնը խոստացել էր, որ կառավարության նոր ղեկավարը կլինի բնապահպանական հարցերում բանիմաց և սոցիալական խնդիրներին քաջատեղյակ մարդ։