«Դիմադրություն» շարժումը քաղաքական աննախադեպ բռնաճնշումների դեմ բողոքի ակցիա կանի վաղը
Հասարակություն
«Դիմադրություն» շարժումը հայտարարել է վաղվա բողոքի գործողությունների մասին։
«Հունիսի 11-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղից կմեկնարկի աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ բողոքի ակցիան»,- նշված է շարժման հայտարարությունում։
Ավելի ուշ՝ 21.30-ին Ֆրանսիայի հրապարակում կանցկացվի մշակութային երեկո՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև հատուկ միջոցներ, ինչի հետևանքով ավելի քան 50 մարդ էր տուժել, մեծ մասը՝ ոստիկաններ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)