«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է․ նախարարություն
Հասարակություն
Գառնու ձորում՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում, այսօր երկաթյա տաղավար էր հայտնվել։ Լուսանկարը հայտնվել էր սոցցանցերում և քննարկման առարկա դարձել։
Քիչ առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է։
«Հարգելի´ քաղաքացիներ, ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի՝ հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,-նշվում է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ