«Շտուտգարտի» թուրք ֆուտբոլիստը ձերբակալվել է 18-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով
Սպորտ
Իբիցայում ձերբակալվել է գերմանական «Շտուտգարտի» թուրք պաշտպան Աթաքան Կարազորը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ չնշելով պատճառը։
Իսպանական եւ գերմանական մամուլը գրել էր, որ հունիսի 8-ին Գերմանիայի երկու քաղաքացիներ Իբիցայում բռնաբարել են 18-ամյա աղջկա, որը դիմել է ոստիկանություն։ Ֆուտբոլիստը հերքում է մեղադրանքները եւ դիմել է փաստաբանների օգնության։
Կարազորը «Շտուտգարտում» է խաղում 2019թ․ հուլիսից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ