Նորվեգիան խզում է ՆԱՏՕ-ի ռազմական ուղղաթիռների պայմանագիրը
ԱշխարհՆորվեգիան խզում է ՆԱՏՕ-ի ռազմական ուղղաթիռների պայմանագիր և գրեթե 500 միլիոն եվրոյի վերադարձ պահանջում, գրում է գերմանական Die Welt թերթը։
Նորվեգիայի զինվորականները դժգոհ են հաճախակի անսարքություններից և մատակարարումների ուշացումներից: Նրանք եզրակացրել են, որ այդ ուղղաթիռները «երբեք չեն կարողանա բավարարել Նորվեգիայի զինված ուժերի պահանջները»։
ՆԱՏՕ-ի ուղղաթիռներ արտադրող NHI (Nato Helicopter Industries) ընկերությունը մերժում է ցանկացած պնդում և վկայակոչում է այն փաստը, որ «պայմանագրի այս խախտումը իրավաբանորեն հիմնավորված չէ»։
Die Welt-ն ընդգծում է, որ սա ևս մեկ հարված կլինի NHI-ի իմիջին, քանի որ 2021 թվականի դեկտեմբերին Ավստրալիան նույնպես հայտարարեց ուղղաթիռների այս մոդելից հրաժարվելու ցանկության մասին։