Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել 

Նշվեց Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը

Հասարակություն

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում հունիսի 12-ին նշվեց հայ կաթողիկէ Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը: Ձեռամբ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանի և Մեծ Սեպասարի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Գալստյանի տոնի առթիվ մատուցվեց  Սուրբ Պատարագ, որի ընթացքում եղավ նաև մանուկների առաջին Սուրբ Հաղորդության արարողություն: Տոնին ներկա էր Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝  Գերպատվելի Հայր Միքայել Վրդ. Բասսալեն:

Ողջունելով ներկաներին ու մեծսեպասարցիներին՝ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանը շնորհավորեց գյուղի հոգևոր տան հիմնադրման 130-ամյակի առթիվ՝ նշելով, որ, չնայած դժվարություններին, եկեղեցին ոչ միայն ավելի քան մեկ դար կանգուն է մնացել, այլ նաև զարթոնք է ապրում՝  ի շնորհիվ գյուղի հավատավոր ժողովրդի ու հոգևոր հովվի: «Մեր գյուղում դժվար թե գտնեք մեկ երեխա, ով մկրտված չէ՝ հավատը մեծ է, բաց չենք թողնում պատարագներն ու ժամերգությունները»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց գյուղի բնակիչ Պետրոս Մելիքյանը՝ պատմելով, որ գյուղի բնակիչները հաստատվել են տարածքում 1828-1831 թվականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Մոլեսլման գյուղի հայ կաթողիկէ համայնքից: 1870 թվականին գյուղում նախաձեռնում են եկեղեցու շինարարությունը:

«Եկեղեցու շինարարությունը տևել է յոթ տարի, իսկ շինարարության ուշ սկսելու պատճառն Ալաշկերտ վերադառնալու ցանկությունն էր, բացի այդ, հենց եկեղեցու տարածքում մինչ այդ եղել է մատուռ, որն էլ ծառայել է որպես հոգևոր աղոթատեղի»- ասում է Պետրոս Մելիքյանը:

Եկեղեցու շինարարության նախաձեռնողը Տեր Պողոս քահանա Տեր-Վարդանյանն է եղել, ով եղել է գյուղի առաջին հոգևոր հովիվը, ով մինչ ձեռնադրվելն իր հոգևոր ուսումը ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Եկեղեցին կառուցվել է գյուղացիների հանգանակություններով:

Մեծ Սեպասարը Ալեքսանդրապոլ գավառի շատ գյուղերի նման 1918-1920  ենթարկվել է թալանի ու հարձակման. 1920 հունվարի 6-ին գյուղի բնակիչները ոտքի են կանգնել ու փորձել պաշտպանել գյուղը, ինչի արդյունքում 8 գյուղացի զոհվում է, իսկ  հոգևոր հովիվը, ով այդ ժամանակ Տեր Դավիթն էր, դաժանաբար սպանվում եկեղեցու բակում, իսկ խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է նախ պահեստի, ապա՝ թանգարանի:

Կառույցը մեծ վնասներ էր կրել Սպիտակի երկրաշարժի պատճառով: Այն վերանորոգվել է  1993 թվականին Իտալիայի Կարիտասի աջակցությամբ. երկարատև դադարից հետո տեղի ունեցավ եկեղեցու վերաօծումը և վերսկսվեցին  հոգևոր արարողությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ամենադիտված