Վայոց Ձորի մարզում УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ, 3 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր, հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Արխաշամներ կոչվող հանդամասում դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, УАЗ 469 (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան մոտ 6 մետր գլորվել և կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ջերմուկ» բժշկական կենտրոն։
Ճանապարհին վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։ Օպերատիվ են գործել Ջերմուկի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին Ջերմուկի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վայք» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ