Ռաֆայել Քոթանջյանը ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ․ Փաշինյանի ցավակցականը
Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ․
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:
Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:
Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար:
Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ