Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տուժել է Ճապոնիան
ԱշխարհՈւկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ճապոնացի ֆերմերները կրճատում են բրնձի բերքը՝ հօգուտ ցորենի և սոյայի։
Ըստ Japan Today-ի՝ երկիրը ներկրում է ցորենի 80%-ը և սոյայի 90%-ը, և այդ ապրանքների գները կտրուկ աճել են, քանի որ դրա հիմնական արտադրողները Ռուսաստանն ու Ուկրաինան են։
Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ Ճապոնիայում աճում է այս տեսակի ապրանքների պահանջարկը, իսկ բրնձի պահանջարկը պակասում է, ուստի երկրի 47 պրեֆեկտուրաներից 37-ը մտադիր են կրճատել բրնձի ցանքատարածությունները։