8 ահազանգ․ փրկարարները բռնել են 2 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ, 3 շախմատաձև օձ
Հասարակություն
Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Կամարիս գյուղում, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ, 3 շախմատաձև օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)