«Ռուսաստանը վերահսկում է Սևերոդոնեցկի մեծ մասը». Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն
ԱշխարհՌուսաստանն այժմ վերահսկում է Սևերոդոնեցկի շրջանների մեծ մասը կատաղի մարտերի արդյունքում, որոնք զգալի վնաս են հասցրել քաղաքին, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Բրիտանական գերատեսչությունը «շատ քիչ հավանական է» անվանել, որ Ռուսաստանը կարող էր ակնկալել «նման ուժեղ դիմադրություն» կամ «դանդաղ, հյուծող հակամարտություն»:
Սևերոդոնեցկի մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ այժմ թաքնվում են Ազոտի քիմիական գործարանի ստորգետնյա բունկերում, որտեղ թաքնված են նաև ուկրաինացի զինվորականները, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։