Կադիրովը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը։ Կադիրովը ձայնային հաղորդագրություն է հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Չեչնիայի ղեկավարը Պուտինի չարակամներին, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում, խորհուրդ է տվել փակել բերանները, որպեսզի հետո ամոթալի ու անհարմար չլինի։ Չեչնիայի ղեկավարը խոսել է ՌԴ նախագահի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Պուտինի ձայնը «շատ զվարթ» ու «հրամայական» էր։
«Այնպիսի անհեթեթություն եմ կարդացել, հիմարություն, թե մեր նախագահը [իբր առողջական խնդիրներ ունի], (...) փոխարինող են փնտրում։ Ես ուզում եմ ձեզ վրդովեցնել, ես վերջերս խոսեցի նախագահի հետ, նրա ձայնը շատ զվարթ է, հրամայական, և պատրաստ է ավարտել հատուկ գործողությունը՝ հնարավորինս չվնասելով ուկրաինացի ժողովրդին և պետությանը»,- ասել է Կադիրովը։