Zara-ի նոր գովազդում թուրքերը վիրավորանք են տեսել
ԱյլԻսպանական Zara ապրանքանիշի նոր գովազդը վիրավորել է Թուրքիայում հավատացյալների զգացմունքները։ Turkiye հրատարակությունը ուշադրություն է հրավիրել Twitter-ի համապատասխան մեկնաբանությունների վրա, գրում է Lenta.ru-ն։
Ըստ նյութի՝ համացանցի օգտատերերին զայրացրել է նորաձեւության մանրածախ վաճառքի արշավը, որն օգտագործել է հացը որպես կոշիկի պատվանդան։ Նշվում է, որ թուրք օգտատերերը հրապարակման մեջ տեսել են հացի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, քանի որ այն Թուրքիայում սուրբ կրոնական նշանակություն ունի։
Այս կապակցությամբ Թուրքիայի բնակիչները սոցիալական ցանցում գործարկել են #zarahaddinibil («Զառա, չափերդ ճանաչիր») հեշթեգը՝ կոչ անելով ապրանքանիշին ներողություն խնդրել։