Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է 

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Հասարակություն

Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: 

Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց բ. գ. թ., պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանին և վաստավոր ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին՝ ի գնահատություն հայ ժողովրդին և հայրենիքին մատուցած բազմարդյուն ծառայությունների: 

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա երեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը:  

Մեծարյալների գովարժան ծառայություններին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ.,  պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը։

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները: 

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ընթերցեց տիար Գուրգեն Մելիքյանին ուղղված կոնդակը, որում մասնավորաբար նշված է.  «Տիրոջ կամքով առիթ ենք ունեցել անձնապես ճանաչելու հավատավոր հայորդուդ և քաջատեղյակ ենք մեր ժողովրդի կյանքում Ձեր մեծ վաստակին: Ծնվելով և հասակ առնելով հայ կեանքի ավանդույթներով հարուստ իրանահա համայնքում՝ Դուք Ձեր հոգում կրում էք ազգասեր ու հայրենասեր ոգի և անկեղծ նվիրում հանդեպ հարազատ ժողովուրդը, որն ամբողջապես արտահայտել եք գիտական, կրթական ու հասարակական Ձեր երկարամյա գործունեության մեջ: 

Այսօր առիթ ունենք անդրադառնալու, որ երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանի Արևելագիտության Ֆակուլտետը՝ Դուք գովարժան ավանդ եք բերել մեր երկրում արևելագիտության զարգացման և երիտասարդ մասնագետների պատրաստության գործին: Իբրև դասախոս և Ամբիոնի վարիչ, Դուք հոգածու նվիրումով Ձեր սաների հոգիներում խնամել և զորացրել եք սերը հանդեպ գիտության լուսավոր աշխարհը: Անցնող տասնամյակներին նաև հեղինակել եք բազմաթիվ գիտական աշխատություններ, կատարել թարգմանություններ՝ արժանանալով գիտական բարձր կոչումների ու պարգևների: 

Արցախյան հերոսամարտի տարիներին Դուք անսալով Ձեր հոգու կանչին՝  միացաք մեր ժողովրդի ինքնապաշտպանական պայքարին՝ հանուն Արցախում բնակվող հայորդիների ազատ ու անկախ ապրելու իրավունքի: Ձեզ պես արիասիրտ հայորդիների խիզախումի ու անձնազոհությունների շնորհիվ մեր նորօրյա պատմությունը զարդարված է հաղթական փառավոր էջերով, որոնք սերունդե սերունդ պիտի խանդավառեն մեր ժողովրդին։ Արցախին Ձեր ծառայությունները Դուք շարունակեցիք նաև հրադադարի պայմաններում՝ հիմնելով հիմնադրամ՝ հաջակցություն Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքների»։

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց տիար Արտյոմ Գրիգորյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է.  «Ամբողջացնելով Ձեր մասնագիտական կրթությունը Երևանի եւ Մոսկվայի ճարտարապետական բարձրագույն ուսումնական հատատություններում՝ Դուք տասնամյակներ շարունակ նախանձախնդիր գործունեություն ծավալեցիք Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, որտեղ ստանձնեցիք տարբեր հանձնառություններ, ապա նաև Գործակալության պետի պատասխանատու պաշտոնը՝ Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր պատմական կոթողների պահպանության ու վերականգնման ազգանվեր գործին:

  Ձեր վաստակը հարստացրել էք նաև քաղաքաշինական ոլորտում ստեղծագործական բեղուն գործունեությամբ՝ հեղինակելով Հայաստանի տարբեր բնակավայրերի բարեկարգման, շենքերի կառուցման և պատմամշակութային միջավայրի պահպանության նախագծեր, ի շարս որոնց՝ Էջմիածին քաղաքի կենտրոնի կառուցապատման և բարեկարգման նախագիծը: Ձեր նախագծով կյանքի կոչվեց նաև Տաթևի վանական համալիրի՝ եկեղեցիների և կից շինությունների վերականգնման և բարեզարդման նախաձեռնությունը, որով նոր շունչ ստացաւ միջնադարյան վանքը՝ որպէս հռչակավոր ուխտատեղի մեր հավատացյալների և Հայաստան այցելող հյուրերի համար: 

Գնահատանքով ենք անդրադառնում նաև, որ Դուք երկար տարիներ դասավանդում էք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում` կրթօջախի սաներին փոխանցելով Ձեր բազմափորձ գիտելիքներն ու վարպետությունը»:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը` վերստին բերելով նրանց Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները: 

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:

Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
Ամենադիտված