Վերջին 2 օրերին փրկարարները բռնել են 6 շահմար, 4 գյուրզա, 9 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք
Հասարակություն
Հունիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Ալավերդի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Արագածոտնի մարզի Աշտարակ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Պռոշյան գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 շահմար, 4 գյուրզա, 9 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)