Պուտինը խոստացել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության առաջադրանքները կկատարվեն
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ բացատրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության անցկացումը ինքնիշխան երկրի հարկադիր և անհրաժեշտ որոշումն է՝ հիմնված իր անվտանգությունը պաշտպանելու իրավունքի վրա։
«Ստեղծված իրավիճակում, մեզ համար աճող ռիսկերի և սպառնալիքների ֆոնին, Ռուսաստանի՝ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշումը պարտադրված էր։ Դժվար, իհարկե, բայց հարկադրված և անհրաժեշտ։ Սա որոշումն է ինքնիշխան երկրի, որը ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա ունի իր անվտանգությունը պաշտպանելու անվերապահ իրավունք»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կկատարվեն՝ դրա գրավականն անվանելով «զինվորների քաջությունն ու հերոսությունը, հասարակության համախմբումը»։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը պաշտպանում են երկրի ազատ ու անվտանգ զարգացման իրավունքը՝ ընդդեմ «կեղծ արժեքների, ապամարդկայնացման ու դեգրադացիայի»։