Պուտինը հայտարարել է, որ միաբևեռ աշխարհն այլևս նախկինը չի լինելու
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է՝ չնայած այն ցանկացած միջոցներով պահպանելու փորձերին։ «Gazeta.ru»-ն գրում է, որ այդ մասին ՌԴ-ի ղեկավարը հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։
Պուտինը հայտարարել է, թե խաղը գնում է մեկ դարպասի վրա։
ՌԴ ղեկավարը նաև ընդգծել է, որ նման դոգմաների վրա աշխարհն անկայուն կլինի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրեն համարում է «Աստծո սուրհանդակը երկրի վրա».
«Այս փոփոխությունները հիմնարար են»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ Պուտինը խոստովանել է, որ Արևմուտքը չի ցանկանում նկատել ակնհայտ բաներ, այդ թվում՝ պատմության ընթացքին հակազդելը։