Պուտինը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կօգտագործի միջուկային զենք
ԱշխարհՌուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, բայց բոլորը պետք է իմանան, որ պետությունն այն ունի։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 17-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:
«Մենք ոչնչով չենք սպառնում, բայց բոլորը պետք է իմանան, թե ինչ ունենք և ինչ ենք օգտագործելու անհրաժեշտության դեպքում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Պուտինը նշել է, որ այլ երկրների ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում միջուկային զենքի թեմային։ Մոսկվան իր հերթին արձագանքում է նման հռետորաբանությանը, որից հետո կրկին մեղադրվում է միջուկային զենքով իբր սպառնալու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։