Պուտինը Խորհրդային Միությունը պատմական Ռուսաստան է անվանել
Աշխարհ
Խորհրդային Միությունն իրենից ներկայացնում էր պատմական Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում, հաղորդում է MK.ru-ն։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, հարգում է ինքնիշխանության գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային տարածքում։ Պուտինը նաև հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանն ամեն ինչ արեց Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ վաղ թե ուշ Ուկրաինայի հետ հարաբերությունները կվերականգնվեն, քանի որ դա անխուսափելի է։ Նա բարգավաճում է մաղթել Ռուսաստանի բոլոր հարեւաններին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն