Իսրայելը հայտարարել է, թե այսօր Թուրքիայում հնարավոր է լինեն հարձակումներ իսրայելցիների դեմ
ԱշխարհԻրանցի գործակալներն այսօր երեկոյան Ստամբուլում փորձում են գտնել իսրայելցի անմեղ քաղաքացիական անձանց հետքը։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Ռոն Պրոսորը։
«Եթե Իսրայելի քաղաքացիներից որևէ մեկը տուժի, դա սարսափելի հետևանքներ կունենա Թեհրանի արյունոտ ռեժիմի համար», - ասել է դիվանագետը:
Իսկ ահա իսրայելական Մոսադը հայտարարել է, թե Իրանը ծրագրում է լայնածավալ ահաբեկչական հարձակումներ Ստամբուլում այս շաբաթավերջին, և որ իրանական գործողությունն արդեն սկսվել է, և հարձակումները հնարավոր են առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։
Մոսադը Ստամբուլում իսրայելցի զբոսաշրջիկներին կոչ է արել մնալ հյուրանոցի սենյակներում և փակել դռները Իրանի մոտալուտ հարձակման մասին լուրերի պատճառով: