Մարգարիտա Սիմոնյանը Պուտինին համեմատել է հոգեթերապևտի հետ
ԱշխարհRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով այսօր վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, պատմել է այն մասին, թե ինչ է զգում ՌԴ առաջնորդի հետ շփվելուց։
«Ինձ համար կարևորը ոչ այնքան ելույթն էր, որքան էմոցիան»,- ասել է լրագրողը՝ նշելով, որ զգացել է ՌԴ նախագահի էմոցիաները։
«Ես զգացի այդ վստահությունը, և դա, իհարկե, ինձ վրա, օրինակ, հոգեթերապևտիկ մեծ ազդեցություն ունեցավ»,- խոստովանել է Սիմոնյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, Վլադիմիր Պուտինի հայտարարությունները նույն ազդեցությունն են ունեցել ռուսների վրա։
Նա նշել է, որ ակնհայտ է, որ առաջնորդը հանգիստ է, ինքնավստահ և բարձր տրամադրությամբ։ Սիմոնյանը նաև ընդգծել է, որ նախագահը շատ բարեհամբույր է եղել:
Նրա խոսքով` «այն մարդիկ, ովքեր վստահ չեն իրենց հաղթանակի վրա, նման էմոցիաներ չեն տարածում իրենց շուրջը»։